Instagram-ը մեկնաբանությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններ կտրամադրի օգտատերերին
Instagram-ը մեկնաբանությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններ կտրամադրի օգտատերերին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Washington Post պարբերականին և ծառայության ներկայացուցչի կատարած հայտարարությանը:
Ներկա պահին, օգտատերերն իրենց էջերում հնարավորություն ունեն հեռացնել անցանկալի արտահայտությունները, սակայն, նման մեթոդը մի շարք թերություններ ունի:
Instagram-ի մասնագետները մտադիր են մեկնաբանությունները վերահսկելու համար լրացուցիչ գործիք ստեղծել, որը թույլ կտա որոշակի բառեր ու բառակապակցություններ սև ցուցակի մեջ ներառել: Այդպիսով, եթե լուսանկարի տակ արված մեկնաբանությունը պարունակի անցանկալի բառեր, ապա համակարգն ավտոմատ կերպով կհեռացնի այն:
Բացի այդ, օգտատերերը շուտով կկարողանան անջատել ուղիղ մեկնաբանություններ գրելու հնարավորությունը և բոլոր արձագանքները ստանալ իրենց էլեկտրոնային փոստի: