Աթարբեկյան-Ռայկոմ ավտոճանապարհի ոչ բարվոք լինելու պատճառով քաղաքացին վնասել է իր ավտոմեքենան
Հուլիսի 30-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ Աթարբեկյան-Ռայկոմ ավտոճանապարհի ոչ բարվոք լինելու պատճառով քաղաքացին վնասել է իր ավտոմեքենան:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ, Վանատուր թաղամասի «Վանատուր ռեստորանի» դիմաց «Mercedes E» մակնիշի 34 CP 089 պետհամարանիշի (վարորդ Ս. Ս.) ավտոմեքենան վնասվել է ավտոճանապարհի ոչ բարվոք լինելու պատճառով:
Փրկարարները սահմանագծել են ճանապարհի վնասված հատվածը և հեռացրել ճանապարհի քարերը: