ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը խնդրել է կողմերին խուսափել բռնությունից
Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը կոչ է անում հակամարտող կողմերին զերծ մնալ բռնություններից և սադրանքներից: Նշվում է Ավակովի հայտարարության մեջ:
«Նայելով էսկալացիայի աճող ռիսկին, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին մաքսիմալ զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ բռնություններից և սադրանքներից: Իրադրությունը պետք է վերջնականապես լուծվի և հասարակական կարգը պետք է վերականգնվի օրենքին համապատասխան»,- նշվում է Ավակովի հայտարարության մեջ:
Ըստ նրա, ինքը և իր գրասենյակը հետևում են իրադրության զարգացմանն աճող անհանգստությամբ:
«Մենք ցավում ենք ոստիկանության ևս մեկ աշխատակցի մահվան համար և հայտնում ենք մեր ցավակցությունները նրա ընտանիքին»,-հայտնել է Ավակովը: