Էրեբունի 11-րդ փողոցում հեռախոսալարերն ընկել են ճանապարհի երթևեկելի հատված
Հուլիսի 30-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 11-րդ փողոցում գտնվող թիվ 194 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դպրոցի մոտակայքում գտնվող սյունից հեռախոսալարերը պոկվել ընկել են ճանապարհի երթևեկելի հատված:
Փրկարարները հեռացրել հեռախոսալարերը ճանապարհի երթևեկելի հատվածից: