ԵՄ-ը կոչ է անում զինված խմբին ազատ արձակել բոլոր պատանդներին
Եվրամիությունը կոչ է անում զինված խմբին ազատ արձակել բոլոր բժիշկներին, որոնց գերի են պահում Երևանում: Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ներկայումս Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում են Շտապօգնության երկու աշխատակիցներ` բժիշկ Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը:
«Հայաստանի մայրաքաղաք Երևանում ոստիկական բաժանմունքը գրավելու հետ կապված դեպքերի մասին հաղորդումները անհանգստություն են առաջ բերում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բուժաշխատողներին»,- նշվում է հայտարարության մեջ:
«Քաղաքական փոփոխությունների հասնելու համար ուժի և դաժանության օգտագործումն անընդունելի է: Կոնֆլիկտները պետք է լուծվեն միայն քաղաքական երկխոսության միջոցով` հարգելով օրենքն ու հիմնարար իրավունքները»,- ընդգծվում է հայտարարության մեջ: