Ալեք Ենիգոմշյանին կալանավորեցին երկու ամսով
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին այսօր կալանավորել են: Այս մասին Operativ.am-ը տեղեկանում է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից:
Փաստաբանը հայտնում է, որ քիչ առաջ ավարտվեց Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը:
Դատավորության արդյունքում դատավորը որոշեց կալանավորել Ենիգոմշյանին` երկու ամիս ժամկետով: