Հալեպում ևս 4 «մարդասիրական միջանցք» է բացվել
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ -լեյտենանտ Սերգեյ Չվարկովը հայտարարել է, որ խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար ևս 4 միջանցք է բացվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Չվարկովը նաև նշել է, որ բոլոր նրանք, ովքեր վայր կդնեն իրենց զենքերը և կցանկանան դուրս գալ մարդասիրական միջանցքներով, ավտանգության երաշխիքներ կունենան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները վայր են դրել զենքերն ու հանձնվել բանակին: