Լուգանսկի պատգամավորները Սավչենկոյին հրավիրել են դեմ առ դեմ հանդիպման
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պատգամավորները Ուկրաիննայի Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին հրավիրել են բանակցությունների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դուք ցանկանու՞մ էիք հանդիպել ԼԺՀ պատգամավորների, Դոնբասի մայրերի հետ, զրուցել խաղաղության մասին, դեմ առ դեմ քննարկում ունենալ պատգամավորների հետ, եկե՛ք»,-ասվում է ԼԺՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ առաջարկն արել են այն պատգաավորները, ովքեր ագրեսիվ են տրամադրված Ուկրաինայի ուժայինների նկատմամբ: