Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 52 մարդ է զոհվել
Հնդկաստանում ուժեղ ջրհեղեղներ են, որի հետևանքով 52 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ 4 մլն մարդ տուժել է ջրհեղեղի հետևանքով:
Հնդկաստանի ներքին գործերի նախարարի խոսքով՝ տեղական իշխանությունները կարողանում են «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից:
Ջրհեղեղներից հաջողվել է փրկել ավելի քան 6000 մարդու: