Կանադացի բռնցքամարտիկը պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին
Կանադական Քվեբեկում կայացել է Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Ծանր քաշային կարգում միմյանց հետ մենամարտել են աշխարհի ներկայիս չեմպիոն Ադոնիս Սթիվենսոնը և Թոմաս Ուիլյամսոնը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Կանադացի 38-ամյա բռնցքամարտիկը լավ խաղ է ցուցաբերել 28-ամյա ամերիկացու դեմ՝ մենամարտում նրան վաղաժամ նոկաուտի ենթարկելով:
Մենամարտից հետո կանադացի մարզիկը հաստատել է Սերգեյ Կովալյովի և Անդրե Ուորդի հետ մենամարտելու իր մտադրությունը:
Աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտը կկայանա Լաս Վեգասում նոյեմբերի 19-ին: