Չինական ամենաթանկ ֆիլմի՝ «The Great Wall»-ի թրեյլերը. (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել ֆանտաստիկայի ժանրից չինական «The Great Wall» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը պատմում 1000 տարի առաջ կատարված իրադարձությունների մասին, երբ կառուցվել է Չինական Մեծ պատը:
Ֆիլմի հեղինակներն ասել են, որ իրենց նպատակն է եղել ֆիլմն էկրանավորել այնպես, որ իրադարձությունները իրականության մաս կազմեն:
«Մեր ֆիլմում, ինչպես նաև ֆանտազիայի ժանրի գրեթե բոլոր ֆիլմերում, հրեշներ կան, սակայն մենք նկարահանել ենք նաև իրադարձություններ, որոնք պատմական և գիտական հետազոտութան արդյունք են»,- նշել են ֆիլմի հեղինակները