Արզական գյուղի տներից մեկի մոտակայքում իժ է հայտնաբերվել
Հուլիսի 30-ին, ժամը 13.38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Շինարարների փողոցի թիվ 19/1 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են տափաստանային իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: