ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի համազգեստում Ռուսաստանի դրոշ է նկատվում
Ամերիկայի օլիմպիական հավաքականի համազգեստում նրանց երկրպագուները Ռուսաստանի դրոշն են նկատել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սխալը նկատել են այն պահին, երբ այն պաշտոնապես ներկայացվել է հանրությանը:
«Օլիմպիկան հավաքականի տղաների վերնաշապիկնեը կարծես Ռուսաստանի դրոշը լինեն: Ինչպե՞ս կարել է նման բան թույլ տալ»,-Twitter-ի իր էջում գրել է Փոլ Լուկասը:
Նշվում է, որ վերջին 4 տարվա ընթացքում սա թվով 2-րդ դեպքն է, որ հավաքականը սկանդալի կենտրոնում է հայտնվում:
Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ամերիկայի կոնգրեսականները նկատել էին, որ համազգեստի պիտակի վրա գրված, է՝ պատրաստված է Չինաստանում: Այդ ժամանակ համազգեստներն անհամապատասխանության պատճառով այրել էին: