«Թալիբան» խմբավորման պատվիրակությունն այցելել է Չինաստան
«Թալիբան» արմատական խմբավորման պատվիրակությունն իշխանության հրավերով այցելել է Չինաստան, որտեղ անցկացրել են Աֆղանսանի իրավիճակի վերաբերյալ քննարկումներ: Այս մասին հայտնել է Рейтер-ը` հղում տալով խմբավորման աղբյուրներին:
«Մենք լավ հարաբերությունների մեջ ենք տարբեր երկրների հետ: Չինաստանը հանդիսանում է նրանցից մեկը»,- գործակալությունը մեկնաբանում է աղբյուրներից մեկի խոսքը:
Նա նշել է, որ «Թալիբան»-ը ցանկանում է, որպեսզի Չինաստանի իշխանությունները ցուցաբերեն օգնություն` օտար ուժերի կողմից Աֆղանստանի օկուպացիայի հարցին և բարձրացնեն այդ հարցերը միջազգային ֆորումների ժամանակ: