Ես չգիտեմ՝ արդյո՞ք կհաջողվի կրկին միավորել Սիրիան. ԱՄՆ ԿՀՎ տնօրեն
ԱՄՆ-ի ԿՀՎ տնօրենը խոստովանել է, որ չգիտի, թե կհաջողվի արդյոք մի քանի տարվա հակամարտությունից հետո պահպանել Սիրիայի ամբողջականությունը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Ես չգիտեմ, կհաջողվի արդյո՞ք կրկին միավորել Սիրիան, թե կլինեն համադաշնության տեսակներ, որոնք կկառավարվեն տարբեր խմբերի կողմից: Մենք նայել ենք երկրի տարբեր մասերը, որոնք կլինեն ինքնաբավ, և որոնք կունենան արտաքին օգնության կարիք»,- ասել է Բրենանը:
Նրա խոսքով Սիրիայի հանգստության մակարդակը կախված է Իրաքի իրավիճակից;