Բելգիայում ձերբակալվել է 2 տղամարդ` ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդու, ովքեր մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Հայտնի է, որ տղամարդիկ, ովքեր ձերբակալվել են խուզարկությունից հետո, որն անցկացվել է նրանց տանը` եղբայրներ են եղել: Նրանք կներկայանան դատարանում հունիսի 30-ին:
Նշվում է, որ օպերացիայի ընթացքում, որը անցկացվում է իրավապահ մարմինների կողմից 7 ընտանիքներում, որոնք գտնվում են տվյալ տարածաշրջանում, չի հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ էլ պայթուցիկ սարքեր: