Ուշագնաց եղած Դավիթ Սանասարյանին տարել են ոչ թե վերակենդանացման բաժանմունք, այլ ոստիկանություն
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Քաղաքացիական հագուստով անձինք գիշերը փորձում էին սբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ից տանել Դավիթ Սանասարյանին, և քաշքշուկի հետևանքով Սանասարյանն ուշագնաց եղավ։
Հայտարարվեց, որ նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սանասարյանին տեղափոխել են ոչ թե վերակենդանացման բաժանմունք, այլ ոստիկանություն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։