Մանրամասներ՝ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված վիրավորների առողջական վիճակի մասին. ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Էրեբունի» ԲԿ տեղափոխված վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության»: