ՊՊԾ գնդից 2 վիրավոր են տեղափոխել «Էրեբունի» ԲԿ
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքից երկու վիրավոր են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նրանցից մեկը եղել է Արմեն Լամբարյանը, մյուսի դեմքը հնարավոր չի եղել տեսնել:
Ըստ ականատեսների, այսօր վիրավորված Արայիկ Խանդոյանը բերված վիրավորների մեջ չի եղել: