Մահացության պատճառներն ու վիճակագրությունը. ԱՎԾ-ն ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակը (տեսանյութ)
Այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների ամփոփումը և բնական շարժի ցուցանիշների (ծնելիություն, մահացություն և ամուսնություն, ամուսնալուծություն) հարաբերակցությունը:
Ինչպես արդեն նշել էինք՝ մահացության բացարձակ ցուցանիշում ունենք նվազում և նվազում արձանագրվել էր նաև մահացության մակարդակում:
Անդրադառնալով մահացության պատճառներին Կարինե Կույումջյանը ներկայացրեց մահացության կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող պատճառները:
«Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը կազմել են ամբողջ մահացության դեպքերի 47,1%-ը, նորագոյացություններից մահվան դեպքերը կազմում են 21,1%: Այսինքն՝ այս 2 մահվան պատճառները միայն ընդգրկում են մահացության գրեթե 68%-ից մի փոքր ավելին: Շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը կազմում են 7,6%, մարսողական հիվանդությունների մահվան դեպքերը՝ 6,3% և շուրջ 1%-ի սահմաններում էլ գրանցվել է վարակիչ և մակաբուծային հիվանդությունների մահվան դեպքեր: Արձանագրվել է նաև 4,4% ընդհանուր կառուցվածքում դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահվան դեպքեր, վերջիններս արտաքին պատճառներն են և այս ցուցանիշը մի փոքր գերազանցում է 2015 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշին և՛ բացարձակ քանակով, և՛ տեսակարար կշռով շուրջ 0,2%-ային կետով, իսկ աճը՝ բացարձակ ցուցանիշի կազմել է 1,3%»,- այս մասին տեղեկացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծռայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: