Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը նոր երեխա կորդեգրեն
1 ամիս առաջ կրկին տարածված այն լուրերը, թե հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ամուսնալուծության եզրին են, ոչ ավել ոչ պակաս, պարզապես բամբասանքներ էին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Այժմ հաղորդվում է, որ նրանց ընտանիքը կարող է համալրվել 7-րդ երեխայով:
Աստղային զույգը որոշել է ևս մեկ երեխայի որդեգրել, կարծելով, որ դա ավելի կամրապնդի իրենց ընտանիքը:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են երեխային որդեգրել կամ Հարավային Աֆրիկայից կամ Եթովպիայից:
Նրանց ընտանիքի նոր անդամը հավանաբար տղա կլինի: Ինչպես տեսնում եք, Փիթը մոտենում է սեփական ֆուտբոլի թիմ ունենալու իր երազանքին: