Հալեպում զինյալները տղամարդկանց արգելել են լքել ռազմական գործողությունների գոտին
Հալեպում զինյալները տղամարդկանց արգելել են լքել ռազմական գործողությունների գոտին: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Անվտանգության միջանցքով» թույլատրվում է անցնել միայն կանանց և երեխաներին: Նրանց արգելվել է լքել ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքը: Փաստացի, մինչև 50 տարեկան տղամարդիկ գերու կարգավիճակում են»,-ասել է նա:
Նշվում է, որ ահաբեկիչները մտադիր են տղամարդկանց որպես կենդանի պատ օգտագործել բանակի հետ բախումների ժամանակ:
Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր Ռուսաստանի՝ Սիրիական կառավարության հետ մարդասիրական գործողություններ սկսելու վերաբերյալ: