ՀՀ կառավարությունը հաստատել է...
Այսօր կայացած ՀՀ կառավարությա նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-«Կրթության բնագավառում խտրականության դեմ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1960թ. դեկտեմբերի 14-ի կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ ՀՀ 2012-2015թթ. ազգային զեկույցը,
-Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Ռուբեն Միրզախանյանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրված Կորյուն Աթոյանի ընտրությունների արդյունքները: