Արսինե Խանջյան, Կանադայում, եթե Ձեզ հրավիրեն ոստիկանություն ու Դուք ոստիկանին հրեք կամ քաշեք, ապա Ձեզ ի՞նչ պատիժ կհասնի
Ուզում եմ, որ մենք մեր համար մի պարզ բան հստակեցնենք. «Կռված տղա», «Սփյուռքահայ» և այլ բնորոշումներն առավելություններ չեն: Համաձայն եմ, թող օրենքը «կռված տղերքին» տա առավելություններ թոշակի, հարկերի, իրենց երեխեքի ուսման վրձերի տեսքով, բայց, երբ գալիս ենք քրեական օրենսգրքի դաշտ, այնտեղ այդ ամենը չպետք է գործի: Մեր մոտ իրականությունն ու հուզականությունը միախառնում ենք իրար ու դադարում ենք թացը չորից տարբերել:
Ինչ մնում է «սփյուռքահայ» եզրույթին, դա ոչ մի առավելություն չպետք է տա: Արսինե Խանջյանի դեպքը մարդկային առումներով գուցե տհաճ է, բայց նայենք օրենքին, եթե բոլորին բերման են ենթարկում Ձեր սփյուռքահայ լինելը Ձեզ ոչ մի առավելություն չի տալիս, անգամ Ձեր դերասանուհի ու ռեժիսոր լինելն առավելություն լինել չեն կարող ու մի հարց տանք տիկին Խանջյանին. «Կանադայում, եթե Ձեզ հրավիրեն ոստիկանություն ու Դուք ոստիկանին հրեք կամ քաշեք, ապա Ձեզ ի՞նչ պատիժ կհասնի»:
Մեր հասարակության խնդիրը հենց դա է ու այդ խնդիրը կա և պետական համակարգում: Եթե մի քիչ հայտնի մարդ է, նրա հետ ժպիտով են խոսում, եթե կոստյումով է՝ խանութում ՀԴՄ կտրոն են տպում, իսկ հարկայինում գրական են խոսում ու ԴՈՒՔ-ով են դիմում:
Պետություն դառնալու համար մենք պետք է առավելություններ չտալու ինստիտուտ ձևավորենք՝ անկախ հեռուստացույցով երևալու հաճախականությունից, հավասարի պես նայենք:
Հ.Գ. Սփյուռքահայրեն էլ կարող են Միրոնվի երգը երգել՝
Остров невезения в океане есть,
Там живут несчастные люди-дикари,
На лицо ужасные, добрые внутри.
Էդգար Խաչատրյան. ֆեյսբուք: