Թրամփի կնոջ կայքը փակվել է` նրա դիպլոմ չունենալու լուրերից հետո
Դոնալդ Թրամի կնոջ` Մելանիա Թրամփի պաշտոնական կայքը դարձել է անհասանելի այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա չունի բարձրագույն կրթության դիպլոմ: Այս մասին հայտնել է The Huffington Post-ը:
Թրամփի կնոջ էջ մտնելու ցանկության դեպքում (www.melaniatrump.com) համակարգն ուղարկում է օգտատերերին միլիարդատիրոջ ընկերության կայքը` «Trump Organization»:
Ինչպես նշվում է՝ կայքի մուտքն արգելափակվել է մի քանի օր անց, այն բանից հետո, երբ ամերիկյան ԶԼՄ-ները կասկածի տակ դրեցին Թրամփի կնոջ դիպլոմ ունենալու փաստը:
Նրա էջում նշվում է, որ նախքան իր հայրենիքից՝ Սլովենիայից դուրս գալը, նա ստացել է ճարտարապետի և դիզայների բակալավրի աստիճան, սակայն գրքում, որը նվիրված է միլիարդատիրոջ կնոջը` նշվում է, որ նա թողել է ուսումը մոդելային կարիերայի համար: