ԱՄՆ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը վատ գաղափար է համարում
Վաշինգտոնը հայտարարել է, որ չի հանդուրժի Ուկրաինայի ինքնիշխանության վրա հարձակումները: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը լավ գաղափար չէ, որի մասին նախօրեին հայտարարել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
«Հնարավորություն կա ճնշել Ռուսաստանին և ազդանշան տալ, որ մենք չենք հանդուրժի Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ հարձակումները: Պատժամիջոցների միակողմանի վերացումը վատ գաղափար է»,-ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: