Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են իրենց առաջնեկին
Ջորջ Քլունիի ընկերներից մեկը պատմել է, որ Ամալ Քլունին վերջապես ամուսնուն երեխա կպարգևի: Նա արդեն հղի է, սակայն ամուսինները որոշել են պաշտոնապես չհայտարարել այն մասին, որ նա երեխայի է սպասում, քանի դեռ չի անցել առաջին երեք ամիսը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Խոսակցություններ այն մասին, որ Ջորջը և Ամալը, ովքեր ամուսնացել են Վենեցիայում 2014 թվականի սեպտեմբերին, պլանավորում են երեխա ունենալ, վաղուց են տարածվել: Չէ որ ժամանակն անցնում է, իսկ նրանք տարիքով մեծանում են: Ամալն արդեն 38 տարեկան է:
Նշվում է, որ վերջին շրջանում Ամալը հաճախ է այցելում մանկական խանութներ: