Ավրաամ Ռուսոն առանց ատամ է մնացել
Երգիչ Ավրաամ Ռուսոն վերջերս նշել է իր 47-ամյակը: Ծննդյան տոնակատարությունը երգիչը նշել է նորաձև ռեստորանում: Հյուրերի ցանկում 20 մարդ է եղել:
Ողջ երեկոյի ընթացքում Ռուսոն հրաշալի տրամադրություն է ունեցել, սակայն չի ժպտացել ոչ մի անգամ: Չժպտալու նրա պատճառը բժիշկների պատճառով անատամ մնալն է դարձել:
Ատամների հետ կապված խնդիրների մասiն Ռուսոն ոչ մեկին ոչինչ չէր ասել; Նա վերջերս որոշել էր հոլիվուդյան ժպիտ ունենալու համար բժշկի դիմել, սակայն բժիշկները նրան ասել են, որ իմպլանտ տեղադրել նրան չի կարելի:
«Մի քանի տարի առաջ ատամներիս փոխարեն կամուրջ էր տեղադրվել, սակայն այժմ ոսկորների հետ կապված խնդիրներ են առաջացել, և բժիշկները չեն կարող իմպլանտ տեղադրել»,-ասել է Ռուսոն: