«Volkswagen»-ը տարվա առաջին կեսին դարձել է խոշորագույն ավտոարտադրող
«Volkswagen» գերմանական ավտոարտադրողն այս տարվա առաջին կեսին դարձել է խոշորագույն ավտոարտադրող: Այս մասին հայտնել է Autocar-ը:
Հայտնի է, որ հունվար-հունիս ամիսների ընթացքում ընկերությունն արտադրել է 5.27 մլն մեքենա (+2,1% անցյալ տարվանից): «Toyota»-ն արտադրել է 5 մլն մեքենա (-0,6%):
Երրորդ հորիզոնականում ամերիկյան «GM»-ն է, սակայն արտադրության հստակ թվեր հայտնի չեն:
Բացի այդ, «Volkswagen»-ը տարվա առաջին կեսին դարձել է առաջատար մեքենաների վաճառքի քանակով` վաճառելով 5.2 մլն մեքենա: Երկրորդ հորիզոնականում վաճառքի քանակով «Toyota»-ն է: