Քլինթոնը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու (լուսանկար)
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու` Ժողովրդավարական կուսակցության կողմից: Այս մասին հայտնել է Fox News-ը:
«Ես ընդունում եմ ԱՄՆ-ի նախագահի թեկնածությունը»,- ասել է նա՝ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում իր ելույթի ժամանակ:
Իր խոսքում Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ն գիտակցում է ինչի դեմ նա պետք է պայքարի և չվախենա այդ փորձություններից: Այս մասին հայտնել է Politico-ն:
«Մենք կընդունենք այդ մարտահրավերը, ինչպես, որ միշտ ենք արել»,- ասել է նա: