Քլինթոնն իր ելույթում ավելի հաճախ է հիշատակում Թրամփի անունը, քան՝ վերջինս Քլինթոնինը
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իր խոսքում ավելի շատ է հիշատակել իր մրցակից Թրափի անունը, քան Թրամփը՝ Քլինթոնինը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Նշվում է, որ Քլինթոնն իր ելույթի ժամանակ հիշատակել է Թրամթի ազգանունը 21 անգամ և մեկ անգամ դիմել է նրան անունով:
Բացի այդ, Թրամփը, ով ելույթ ունեցավ անցյալ շաբաթ` հիշատակել է Քլինթոնի ազգանունը 11 անգամ: Թրամփը նաև խոսել է նրա ամուսնու` Բիլ Քլինթոնի մասին:
Հիշեցնենք, որ Քլինթոնը և Թրամփը պաշտոնապես դարձել են նախագահի թեկնածուներ` իրենց կուսակցություններում: Հենց նրանց միջև է տեղի ունենալու եզրափակիչ պայքարը` ԱՄՆ-ի նախագահ դառնալու համար: