Թուրքիայի ԶՈւ-ում մեկ գիշերվա ընթացքում լուրջ վերադասավորումներ են տեղի ունեցել
Անցած գիշեր լուրջ վերադասավորումներ են տեղի ունեցել Թուրքիայի զինված ուժերում:
Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը (YAŞ) Էրդողանի նախագահությամբ որոշել է Թուրքիայում արտակարգ դրություն մտցնել երեք ամսով: Արտակարգ դրության դեպքում հեշտանում է ձերբակալությունների գործընթացը:
Որոշվել է նաև Գլխավոր շտաբի պետ նշանակել Հուլուսի Աքարին, ով գերեվարվել էր հեղաշրջման փորձ կատարողների կողմից, ինչի համար Էրդողանը ԳՇ-ի պետին փոխարինող էր նշանակել Ումիթ Դունդարին, ով գիշերվա խորհրդակցությունից հետո նշնակավեց ԳՇ-ի պետի տեղակալ:
Ցամաքային ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Սալիհ Զեկին Չոլակը, ով հուլիսի 15-ին նույնպես գերեվարվել էր հեղաշրջման փորձ կատարողների կողմից:
Ռազմաօդային ուժերի հրամանատար է նշանակվել Աբիդին Ունալը, ով նույնպես հուլիսի 15-ին գերեվարվել էր:
Ռազմածովային ուժերի հրամանատար է նշանակվել ծովակալ Բյուլենթ Բոստանջօղլուն:
Նավատորմի հրամանատար է նշանակվել Վեյսել Քյոսելեն:
Որոշվել է, որ«MIT» և Թուրքիայի Գլխավոր շտաբը դուրս են գալիս վարչապետի վերահսկողությունից և անցնում են նախագահի վերահսկողության տակ:
Ռազմաօդային ուժերի արդեն նախկին հրամանատար Աքինի Օզթյուրքը, բանակի 2-րդ կորպուսի հրամանատար գեներալ Ադեմ Հուդութին, գեներալներ լեյտենանտներ Յըլդըրըմը Գյուվենչը, Իլհան Թալուն, Սալիմ Ուլուսոյը , գեներալներ Մեհմետ Դիշիլը և Կուբիլային Սելչուկը արդեն ձերբակալվել են:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: