Թերթում ենք պատմության էջերը. հուլիսի 29
1851՝ Անիբալե դե Գասպարիսը հայտնաբերում է (15) Էվնոմիա աստերոիդը
1858՝ Ճապոնիան արտասահմանցիների համար բացում է Տոկիոն և Օսական, վերջ տալով մեկուսացման քաղաքականությանը
1921՝ Ադոլֆ Հիտլերը դառնում է Գերմանական ազգային-սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ
1957՝ հիմնադրվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը
1958՝ նախագահ Դուայթ Էյզենհաուերն ստորագրում է հրամանագիր, որով ստեղծվում է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը
1967՝ Վիետնամի պատերազմ. ամերիկյան USS Forrestal ավիակրի վրա ծագած հրդեհից զոհվում է 134 մարդ
1973՝ Հունաստանում անցկացված հանրաքվեի արդյունքներով վերացվում է միապետական կարգը
1979՝ Արգենտինան և Մեծ Բրիտանիան վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները
1981՝ Լոնդոնում կայացավ Արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքը
1987՝ վարչապետ Մարգարետ Թետչերն ու նախագահ Ֆրանսուա Միթերանն ստորագրում են Լա Մանշի տակով թունել կառուցելու համաձայնագիր
2005՝ Աստղագետները հայտնում են Էրիս գաճաճ մոլորակը հայտնաբերելու մասին