Նավթի համաշխարհային գները` հուլիսի 29-ի դրությամբ
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով գործարքների արդյունքներին:
«WTI» ապրանքանիշի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) նվազել են 0.31 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 41.01 դոլարի:
«Brent» նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում նվազել են 0.26 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 42.59 դոլարի: