Շվեդիայի Մալմյո քաղաքում պայթյուն է տեղի ունեցել
Շվեդական Մալմյո քաղաքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է տեղական «Expressen» լրատվամիջոցը:
Ըստ ԶԼՄ-ների, պայթյունի արդյունքում ջարդվել է պատուհանը: Ոստիկանությունը կոչ է անում պայթյունի մոտ գտնվող մարդկանց փողոց դուրս չգալ:
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում` Նեոբելտորգետ հրապարակում գտնվող բնակարաններից մեկում: Ներկա պահին տուժածների մասին որևէ տեղեկատվություն չկա: Հայտնի չեն նաև պայթյունի պատճառները:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը և բժիշկները: