Հալեպում մեկնարկել է ՌԴ-ի մարդասիրական օպերացիան. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է՝ Հալեպ քաղաքում Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարության հետ միասին մարդասիրական օպերացիայի մեկնարկի մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարության` այսօր Սիրիայի ղեկավարության հետ միասին կիրականացվի մասշտաբային մարդասիրական օպերացիա՝ Հալեպի բնակիչներին օգնելու նպատակով»,- ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ քաղաքից դուրս գալու համար կստեղծվի 3 միջանցք՝ խաղաղ բնակիչների համար, և ևս մեկը` զինյալների համար, ովքեր որոշում կկայացնեն վայր դնել զենքերը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք գնում ենք այս քայլին բացառապես Հալեպի բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով»,- ասել է Շոյգուն: