Վաճառված «iPhone»-ների քանակը հասնում է մեկ միլիարդի. FT
«Apple» կորպորացիան մոտ է վաճառված «iPhone»-ների թվի ռեկորդ սահմանելուն: Վաճառված «iPhone»-ների քանակը հասնում է մոտ մեկ միլիարդի: Այս մասին հաղորդում է «Financial Times»-ը:
Սա զգալի ձեռքբերում է գաջետներ արտադրող յուրաքանչյուր ընկերության համար: «Apple»-ը պետք է իր ֆինանասական և օպերացիոն հաշվետվությունը ներկայացնի 2016 թ-ի առաջին կեսին: Ըստ նախնական գնահատականների, այդ շրջանում ընկերությունը վաճառել է 40 միլիոն «iPhone»:
Ըստ «Financial Times»-ի, մինչ հունիսի վերջ վաճառված «iPhone»-ների թիվը հասել է 987 միլիոնի: Ընդ որում, կեսից ավելին վաճառվել է վերջին երկու տարիներին:
Այսպիսով, ընկերությունն ամեն ամիս միջինը վաճառում է 13 միլիոն սմարթֆոն: