Քլինթոնի ներկայացուցիչը մեղադրել է ռուս հաքերներին Թրամփին օգնելու մեջ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրկան շտաբի ներկայացուցիչ Ռոսբի Մուկը մեղադրել է ռուս հաքերներին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային փոստերը ջարդելու մեջ, որով նրանք ցանկացել են օգնել հանրապետական Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Wikileaks» կազմակերպությունը հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի19252 էլեկրոնային նամակ էր հրապարակել: Այս մասին նշվում է կազմակերպության կայքում: Գրագրությունից երևում է, որ կուսակցության ղեկավարությունն ակտիվորեն միջոցներ է փնտրել Քլինթոնին փրայմերիզների ժամանակ աջակցելու և այդ ժամանակ նրա հիմնական մրցակից Բերնի Սանդերսին մրցապայքարից հանելու համար:
Մուկը մեղադրել է ռուս հաքերներին, նշելով, որ Թրամփի քարոզարշավը ավելի ու ավելի ռուսամետ է դառնում:
«Կարծում եմ, որ երբ դուք բոլոր փաստերը համադրեք, կստանաք մի տագնապալի պատկեր, և ընտրողները պետք է մտածեն դրա շուրջ»,- նշել Մուկը` հավելելով, որ դա ոչ միայն իր, այլև փորձագետների կարծիքն է: