Չինաստանում վագրը հարձակվել է այգու այցելուների վրա (տեսանյութ)
ԱշխարհՉինական «CCTV News» հեռուստաալիքը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է վագրը հարձակվում Պեկինի արվարձաններում գտնվող այգու այցելուների վրա:
Դեպքը տեղի է ունեցել Բադալին վայրի բնության այգում, հուլիսի 23-ին: Վագրը հարձակվել է այցելուների վրա այն ժամանակ, երբ նրանք դուրս են եկել մեքենայից` խախտելով այգու անվտանգության կանոնները:
Ադյունքում մի կին տեղում մահացել է, ևս մեկը` վիրավորվել: Չինաստանի իշխանություններն աշխատանքային խումբ են ստեղծել դեպքի հետաքննության համար: Այգին երկու օր փակ կլինի: