Ավստրալիայի հավաքականը հրաժարվել է բնակվել Ռիոյի Օլիմպիական ավանում
Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ երկրի հավաքականը հրաժարվում է բնակվել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական ավանում, քանի որ մարզիկների համար նախատեսված պայմանները պիտանի չեն ապրելու համար: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Ավստրալիայի պատվիրակության ղեկավար Կիտտի Չիլլերը հաղորդել է, որ բնակարաններում ջարդված են զուգարանները, ջրատար խողովակները, վարդակները անսարք են, աստիճաններին բացակայում է լուսավորությունը:
Ըստ նրա, չնայած ձեռնարկվող շտապ քայլերին, հնարավոր չէ ասել, արդյոք այդ խնդիրները կլուծվեն ժամանակին: Ներկայումս մարզիկները բնակվում են հարևան հյուրանոցներում: Ինչպես նշել է Չիլլերը, նման խնդիրների առաջ են կանգնել նաև Բրիտանիայի և Նոր Զելանդիայի մարզիկները: