Չնայած զինված խումբը ՊՊԾ գնդում մեքենա է հրդեհել, բանակցությունները կշարունակվեն. Վ. Բալասանյան
Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը Tert.am-ին հաղորդել է, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խումբը գնդի տարածքում ավտոմեքենա է հրդեհել։
Վիտալի Բալասանյանը նշեց, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և կշարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։
«22 ժամ է՝ տղաները սնունդ չեն ստացել։ Արտաքին կապն իրենց հետ թույլ է շատ։ Գումարած դրան այնտեղ կա վիրավոր երեկվա ժամը 24․00-ից սկսած բժիշկ չի մոտենում։ Չկա նաեւ հոսանք։ Ի բողոք այս վերաբերմունքի այդ տարածքի մոտակայքում քիչ առաջ ոստիկանական մի գազել վառվեց»,- «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքերը փոխանցում է News.am-ը: