Գերմանիայում սիրիացի փախստականը դանակով հարձակվել է մի խումբ մարդկանց վրա
Գերմանական Ռոյտլինգեն քաղաքում մաչետե դանակով զինված տղամարդը հարձակում է գործել մի խումբ մարդկանց վրա: Այս մասին հաղորդում է «Bild»-ը: Հարձակման արդյունքում մահացել է մի կին, ևս երկու մարդ վնասվածքներ են ստացել:
Ըստ ոստիկանության տվյալների, հանցագործը 21-ամյա տղամարդ է, ով Գերմանիայում սպասում էր փախստականի կարգավիճակ ստանալուն: Նա եկել էր Սիրիայից: Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում` ավտոկայանի մոտ:
Հարձակումից մի քանի րոպե հետո ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: