ԱՄՆ-ը կարող է չաջակցել այն դաշնակիցներին, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները. Թրամփ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգթոնը կարող է չպաշտպանել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, ովքեր չեն կատարում ռազմական ծախսերին վերաբերող իրենց պարտականությունները: Այս մասին միլիարդատերը հայտարարել է «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Շատ երկրներ չեն վճարում այնքան, որքան պետք է վճարեն: Դա շատ չէ, բայց նրանք այնուամենայնիվ չեն վճարում, մենք օգնում ենք նրանց անվճար, չնայած նրանք պետք է տան շատ գումար: Նրանք ունեն այդ գումարը, բայց ամեն դեպքում չեն վճարում, քանի որ մտածում են, որ մենք հիմար ենք»,-նշել է Թրամփը:
«Կան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որոնք օգտագործում են մեզ: Ինչ վերաբերում է ինձ, ես կարծում եմ, որ նրանք կվճարեն: Իսկ երբ նրանք վճարեն, ես կհավատամ ՆԱՏՕ-ին»,- հավելել է հանրապետականը: