Բարաք Օբամայի եղբայրն իր աջակցությունն է հայտնել Թրամփին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը` քենիացի Մալիքը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ներկայիս թեկնածուների միջից ինքն աջակցում է Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է «The New York Post»-ը:
«Ես հավանում եմ Դոնալդ Թրամփին, քանի որ նա խոսում է ի սրտե: Ամերիկան կրկին հզոր դարձնելը հիանալի կարգախոս է: Ես կցանկանայի հանդիպել նրա հետ»,- նշել է Մալիքը իր գյուղում` Կոգելոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա, ինքը խորապես հիասթափված է եղբոր` Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությամբ:
Նա նշել է, որ իր համար հաճելի չէր Քլինթոնի և իր եղբոր այն որոշումը, որով սպանեցին Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիին, ով իր լավագույն ընկերներից էր:
Օբամայի եղբայրը նախատեսում է նոյեմբերին ԱՄՆ վերադառնալ և քվեարկել Թրամփի օգտին: