Հայաստանն ավիրելու երեք եղանակ կա
Հայաստանն ավիրելու երեք եղանակ կա։
1. Ներքին եղբայրասպան պատերազմ բոլորը բոլորի դեմ։
2. Արցախ - Հայաստան զինված բախումներ։
3. Հայաստան - Ռուսաստան զինված բախումներ։
Սրանցից որն էլ ընտրեք արդյունքը երաշխավորված նույնն է լինելու։
Թուրքը հիմա զբաղված է ու շատ է զբաղված, մեզանով զբաղվելու ժամանակ չունի, դրա համար էլ հայ-թուքական հակասությունը չեմ գրել։
Խելոք է այն քաղաքական գործիչը ով կառաջարկի եղած հակասությունների լուծման խաղաղ և ազգանպաստ հնարավորությունները։ Իսկ հանճարեղ կհամարվի այն քաղաքական գործիչը, ով կիրականացնի ստեղծված հակասությունների մարումը և հարթեցումը հակասող կողմերի շահերի մաքսիմալ հաշվառմամբ։
Համլետ Աբրահամյան. Ֆեյսբուք