Որքա՜ն երջանիկ են նրանք, ովքեր իրենց հայ են կոչում. թուրքական հեռուստաընկերություն (տեսանյութ)
ՏեսանյութերԹուրքական հեռուստաընկերություններից մեկով մի հոլովակ է ցուցադրվում, որտեղ նշվում է. «Որքան երջանիկ են նրանք, ովքեր իրենց հայ են կոչում»:
Ադրբեջանական մամուլը, իհարկե, դժգոհ է թուրքական հեռուստաընկերության այս քայլից և գրում է, որ այն ժամանակ, երբ Բաքվում փակում են այն հեռուստաընկերությունները և պատժում այն լրագրողներին, ովքեր հարցեր են տալիս ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, այսինքն՝ ադրբեջանցիներն աջակցում են Թուրքիային, թուրքական պետական հեռուստաընկերության եթերով հեռարձակվում են սյուժեներ, որոնք սեր և եղբայրություն են քարոզում Հայաստանի և հայերի նկատմամբ:
Արդեն մի քանի օր է, ինչ «TGRT» հեռուստաընկերությունը եթեր են տալիս «Որքան երջանիկ են նրանք, ովքեր իրենց հայեր են կոչում» արտահայտությամբ մի հոլովակ: