ԱՄՆ-ն բացառում է Ռուսաստանի մասնակցությունը «ԻՊ»-ի դեմ կոալիցիայում
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակհերկը հայտնել է, որ Ռուսաստանի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում դեռևս բացառվում է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Sky News Arabia»-ին:
«ԱՄՆ-ն չի վստահում Մոսկվային, որը աջակցում է Սիրիայի կառավարությանը նյութապես և ռազմական տեսանկյունից ևս»,- նշել է նա:
Մակհերկը հավելել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համակարգում են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամներին ուղղված հարվածները, սակայն մնացյալ հարցերում Ռուսաստանը պետք է մեծ ճնշում գործադրի Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք հետևեն հրադադարի մասին համաձայնությանը: