ՊՊԾ գնդի տարածքում որևէ գործողություն չի եղել. ոստիկանությունը հերքում է «Սասնա ծռեր»-ի հայտարարությունը. News.am
Հայաստանի ոստիկանությունը հերքել է «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբի վրա հարձակման փորձեր են եղել: News.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Մինչ այս պահը որևէ գործողություն չի կատարվել ՊՊԾ գնդի տարածքում»,- նշեցին ոստիկանությունից: Իսկ էլեկտրականության հարցի հետ կապված ասացին, որ դա Հայաստանի էլեկտրական ցանցերի պարզաբանման տիրույթում է:
Մանրամասները՝ այստեղ: