Թուրքիայի նախագահներից ամենակրիմինալը Էրդողանն է
Էրդողանը կարողանում է պահել իշխանությունը` շնորհիվ սևծովյան տարածաշրջանի իր կրիմինալ կլանի:
Թուրքիայի նախագահներից թերևս ամենակրիմինալը կամ հանցավոր աշխարհի հետ սերտ հարաբերություններ ունեցողը Էրդողանն է: Գաղտնիք չէ, որ հենց սևծովյան տարածաշրջանում է Թուրքիայի մարդկանց վաճառքի, զենքի վաճառքի, թմրանյութերի վաճառքի կենտրոնը:
Այս գերեկամտաբեր բիզնեսները գտնվում են Էրդողանի մերձավոր, ծնունդով Տրապիզոնից Ալի Բեյբեկօղլուի ձեռքում: Սա հայտնի է նաև իր քիլլերների ջոկատով, որոնց օգնությանն է դիմում նաև Էրդողանը քաղաքական հարցեր լուծելիս:
Եթե այս հանցավոր կլանը կարողանում է իր ազդեցությունը տարածել Թուրքիայի սևծովյան, մարմարածովյան կենտրոնական Անատոլիայի շրջանների վրա, ապա այդպես էլ չի հաջողվում հսկողություն իրականացնել քրդաբնակ հարավարևելյան և արևելյան շրջաններում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք