«ԻՊ»-ը զրկվել է պայթուցիկի իր արտադրամասից
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը լիբիացի զինվորականների հետ պայքարի ընթացքում կորցրել է պայթուցիկներ պատրաստող իր կենտրոնը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ուժերը, որոնք օրինական եղանակով ստեղծվել են ՄԱԿ-ի աջակցությամբ, գործողություններ են իրականացնում «Իսլամական պետության» դեմ Սիրտ քաղաքում 2016 թվականի մայիսից:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական գործակալությունը, արտադրամասը «ամենամեծ գրավումն է Սիրտ քաղաքում գործողությունները սկսելուց ի վեր»: Այն գտնվում էր ահաբեկիչների կողմից գրաված քաղաքի հարավ-արևելքում:
Շինության ներսում զինյալները պայթուցիկ նյութեր, մալուխներ, ինչպես նաև բջջային հեռախոսներ են գտել: